Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» 4-հարկանի առեւտրի կենտրոնում հրդեհը տեղի է ունեցել կիրակի: Վերջին տեղեկություններով՝  զոհվել է 48 մարդ: Այս մասին հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Պետրենկոն հայտարարել է, որ քրեական գործի շրջանակում ձերբակալվել եւ հարցաքննվել է 4 մարդ, այդ թվում՝ շենքի վարձակալը, որում, ենթադրաբար, գտնվում է բռնկման էպիկենտրոնը:

«Ձերբակալվել է կառավարիչ ըկերության ղեկավարը, որը սպասարկում է այս առեւտրի կենտրոնը»,- ասել է ՔԿ ներկայացուցիչը:

«Զիմնյայա վիշնյա» առեւտրի-զվարճության կենտրոնում հրդեհի ժամանակ բոլոր զոհվածների հողարկավորությունը կկատարվի մարզային բյուջեի հաշվին:

Զոհերի թվով Կեմերովոյի հրդեհը վերջին 100 տարում ամենախոշոր 4 հրդեհներից մեկն է՝ Սամարայի ՆԳ վարչությունում (1999, 57 զոհ), Կրասնոդարի մարզի Կամիշեւսկի կայարանում (2007, 63 զոհ) եւ Պերմի «Կաղ ձի» ակումբում (2009, 153 զոհ) տեղի ունեցած հրդեհների հետ:

Կադրեր Կեմերովո քաղաքի առեւտրի կենտրոնում բռնկված հրդեհից

Կեմերովոյոմ տեղի ունեցած հրդեհի հնարավոր պատճառ է համարվում էլեկտրացանցի թերությունը