News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առեւտրի եւ զվարճանքի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի պատճառ կարող էին լինել էլեկտրացանցի թերությունները: ՌԲԿ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է շրջանի տեխհսկողության ծառայությունում աղբյուրը:

«Մասնագետներն արդեն սկսել են տեղի ունեցածի հնարավոր վարկածների ուսումնասիրումը: Նախնական փուլում առավել հավանական են համարվում առեւտրի կենտրոնի շենքում մոնտաժման եւ էլեկտրացանցի սպասարկման ժամանակ խախտումները: Դրանք կարող էին չդիմանալ մեծ ծանրաբեռնվածությանը եւ հնարավոր է՝ լարման անկումներից պաշտպանության բարձր աստիճան չեն ունեցել»,- ասել է գործակալության զրուցակիցը:

ԱԻՆ շջանային կենտրոնում աղբյուրը որպես նախնական վարկած հայտնել է նաեւ էլեկտրահաղորդալարերի թերությունը. նրա խոսքով՝ բռնկման պատճառ կարող էր լինել մնակական ատրակցիոնում կարճ միացումը: Այս տեղեկությունը հաստատել է եւս մեկ աղբյուր, որը ծանոթ է քննության նյութերին: Շրջանառվում է նաեւ դեռահասների կողմից կրակի հետ անզգույշ վարվելու վարկածը: «Այն որ, որ առեւտրի կենտրոնը տեղացի դեռահասների հավաքատեղին է, հարցաքննության ժամանակ քննիչներին հայտնել են կենտրոնի աշխատակիցները»,- նշել է ԱԻՆ շրջանային կենտրոնում ՌԲԿ-ի աղբյուրը:

Հաղորդվում է նաեւ, որ Կեմերովոյի առեւտրի կենտրոնում հրդեհի ժամանակ զոհվածների թվում է նահանգապետ Աման Տուլեեւի ազգականը:

«Կուրչեւսկայա Տատյանա Ալեքսանդրովնա, 11 տարեկան: Կարգավիճակը դեռեւս ճշտվում է»,- հայտնել են մամուլի ծառայությունից:

Հրդեհը բռնկվել է առեւտրի եւ զվարճանքի կենտրոնի վերջին՝ չորրորդ հարկում: Շենքից փրկել են 20 մարդու, եւս 100-ին տարհանել են: Օպերատիվ շտաբի վերջին տեղեկություններով՝ հայտնի է 37 զոհի մասին, 40-ից ավելի մարդ բժշկական օգնության է դիմել: Եվս մի քանի տասնյակ մարդկանց ճակատագիրն անհայտ է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ