News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով, վերջին տեղեկություններով, զոհվել է 37 մարդ: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով օպերատիվ շտաբին: Անհայտ կորած է համարվում 69 մարդ, այդ թվում՝ 40 երեխա: Տուժել է 43 մարդ:

Կեմերովոյի առեւտրի կենտրոնում հրդեհը բռնկվել է կիրակի՝ մարտի 25-ին: Նախնական վարկածով՝ այն սկսվել է կինոթատրոնի դահլիճներից մեկում: Դրա մակերեսը կազմել է 1,5 հազար քառ. մետր: ԱԻ նախարար Վլադիմիր Պուչկովը առեւտրի կենտրոնի իրավիճակի հետ կապված Կեմերովոյի մարզի տարածքում արտակարգ դրության ռեժիմ է մտցրել:

Ռուսաստանի Քննչական կոմիտեն հրդեհի փաստով քրեական գործ է հարուցել 3 հոդվածով, այդ թվում՝ անզգուշությամբ մահ պատճառելու հոդվածով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ