Կուզբասի փոխնահանգապետ Սերգեյ Ցիվիլեւը քաղաքացիներից ծնկաչոք ներողություն է խնդրել «Զիմյայա վիշնյա» առեւտրի կետրոնի ողբերգության համար, իրադարձությունների վայրից հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Կեմերովոյի գլխավոր հրապարակում առավոտից շարունակվում է ինքնաբուխ հանրահավաքը: Այն սկսվելուց 7 ժամ հետո վարչակազմի ներկայացուցիչներն առաջարկել են հեռանալ, սակայն հանրահավաքի մասնակիցները դժգոհության աղմուկով են պատասխանել: Դրանից հետո քաղաքապետարանի տրամադրած բարձրախոսներն անջատվել են:
Ցիվիլեւը փորձել է միկրաֆոնով խոսել, բայց նկատելով, որ այն չի աշխատում, ուղղակիորեն դիմել է հավաքվածներին:
«Ես կցանկանայի ձեզանից ներողություն խնդրել»,- եւ բոլորի համար անսպասելի ծնկի է իջել: 10 վայրկյան հետո նա ոտքի է կանգնել եւ պարզաբանել. «Հնուց ի վեր Ռուսիայում մարդիկ ծնկի էին իջնում ներողություն խնդրելու համար»: Մարդիկ սկսել են ծափահարել:
Հիմա Խորհուրդների հրապարակում են դեռեւս մի քանի 100 մարդ կա:
Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» 4-հարկանի առեւտրի կենտրոնում հրդեհը բռնկվել է կիրակի: Զոհվել է 64 մարդ, այդ թվում՝ երեխաներ: Հիվանդանոցներում են 13 տուժածներ, որոնց մեծ մասը թունավորվել է շմոլ գազով: Հրդեհի գործով մի քանի մարդ է ձերբակալվել:
Այսօր առավոտյան Կեմերովո է ժամանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Նա ծաղիկներ է դրել առեւտրի կենտրոնի շենքի մոտ, այցելել տուժածներին եւ խորհրդակցություն անցկացրել՝ նվիրված հրդեհի հետեւանքների վերացմանը:
Ոչ թե լացել, այլ հեկեկալ ես ուզում. Պուտինը՝ Կեմերովոյում հրդեհի զոհ դարձած երեխաների մասին
Կեմերովոյի փոխնահանգապետը ծնկաչոք ներողություն է խնդրել ցուցարարներից
Հանրահավաք Կեմերովոյում. Մարդիկ չեն հավատում հրդեհի հետեւանքով զոհերի պաշտոնական թվին
Կեմերովոյի բնակիչներին թույլ են տվել մտնել դիարան՝ հրդեհի զոհերի ճշգրիտ թիվը պարզելու համար (ֆոտո)
Կեմերովոյի առեւտրի կենտրոնում հրդեհի ազդանշանային համակարգը չի գործել մարտի 19-ից












