Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը ներկայացնում է «Բուրգեր Քինգ» սրճարանում տեղի ունեցած միջադեպը՝ սպառողների իրավունքների պաշտպանության հիմնախնդիրների համատեքստում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ապրիլի 2-ին, ժամը 20:44-ին Հյուսիսային պողոտայի թիվ 5 հասցեում գտնվող «Բուրգեր Քինգ» արագ սննդի կետում պայթել է լցնովի գարեջրի ճնշումն ապահովող 20 կգ-անոց բալոնը, կա 8 տուժած, (այդ թվում օտարերկրյա քաղաքացիներ) ովքեր տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:
Վիրավորվել էին Ռուդոլֆ Մարկոսյան (6 տարեկան), Ռուբինա Մարկոսյան (8 տարեկան), Զարուհի Մելիքյան (19 տարեկան), Էրիկ Աշուղյան (24 տարեկան, ԻԻՀ քաղաքացի), Ալյոնա Ագապովա (15 տարեկան, ՌԴ քաղաքացի), Լիզա Աբրահամովա (15 տարեկան, ՌԴ քաղաքացի), Յարոսլավ Լյուբենկո (15 տարեկան, ՌԴ քաղաքացի), Զեյնա Հուսեինի (24 տարեկան, ԻԻՀ քաղաքացի): Նրանցից երեքին նախօրեին դուրս են գրել: Միայն 8-ամյա Ռուբինա Մարկոսյանի վիճակն է գնահատվել ծանր, նրան վիրահատել են, որը հաջող է անցել:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
- 8-ամյա Ռուբինայի վիճակը արդեն միջին ծանրության է. մնացածը թեթեւ վնասվածքներ ունեն. Սամվել Կարապետյան (Ֆոտո)
- «Հանկարծակի պայթեց, կողքերով, վերեւով ինչ-որ բաներ փլվեցին». Պատմում են «Բուրգեր Քինգի» պայթյունից տուժածները (Ֆոտո)
- «Հատակին նստած լացում էր, կողքին ոչ ոք չկար». ո՞վ է օգնել «Բուրգեր Քինգում» պայթյունից վնասված 8-ամյա աղջնակին (Ֆոտո)











