Տեսանյութում երեւում է, որ ցլերը առաջ են գնում եւ հանդիպում են երիտասարդ էգ առյուծների պրայդին: Երկու կողմերը ձգտում են հաղթել այս մարտում, բայց ցլերը միասնական էին եւ քանակով էլ շատ, հաղորդում է DailyMail-ը:

Երկկճղակավորները  առյուծների համար սովորական որս են, ուստի խոտակերները ինքնապաշտպանության արդյունավետ համակարգ են ստեղծել: Նրանք ճանապարհորդում են 350 կենդանուց կազմված հոտերով, կիսաարթուն են քնում եւ տարբերվում են հիանալի հոտառությամբ: