Առողջապահության ոլորտի գերակա խնդիրները կան, եւ տարբերություն չկա, ով կիրականացնի այդ խնդիրները։ Այս մասին ապրիլի 9-ին՝ լրագրողների հետ զրույցում ասել է Առողջապահության նախարարի պաշտոնակատար Լեւոն Ալթունյանը։
Հարցին՝ պատրա՞ստ է արդյոք ինքն իրականացնել այդ խնդիրների լուծումը, Ալթունյանը պատասխանել է, որ ինքն այդ ուժն ունի։
Լրագրողներից մեկի խնդրանքին՝ նշել համակարգում կատարված դրական աշխատանքներից որեւէ մեկը՝ Ալթունյանը ասաց. «Կատարված դրական աշխատանքը պետք է գնահատի ղեկավարությունը եւ ժողովուրդը»։ Իսկ թե ում է Ալթունյանը իր ղեկավար համարում՝ Սերժ Սարգսյանին թե՞ Կարեն Կարապետյանին, Ալթունյանը հրաժարվեց նշել:











