ԱՄՆ-ն Նյու Մեքսիկո նահանգում սկսել է Մեքսիկայի հետ սահմանի պատի կառուցումը: Նոր պարիսպը կփոխարինի 32 կիլոմետրանոց ցածր ցանկապատին, որը որպես արգելք էր ծառայում հիմնականում տրանսպորտային միջոցների համար, հայտնում է «ՆԴՏ» հեռուստաալիքը: Վերակառուցման աշխատանքները սկսվել են ԱՄՆ Ազգային անվտանգության նախարարության կողմից սահմանված նոր, ավելի խիստ նորմերին համապատասխան:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել էր Մեքսիկային, որ նա գրեթե ոչինիչ չի անում անօրինական միգրանտների հոսքի դադարեցման համար:  Այսպիսով նա արձագանքել է Կենտրոնական Ամերիկայից փախստականների «քարավանի» մասին հաղորդումներին, որոնց դեպի հյուսիս շարժվելու հարցում օգնում են իրավապաշտպան կազմակերպությունները:

Պատը կկառուցվի մոտ մեկ տարվա ընթացքում: Աշխատանքները 73 միլիոն դոլար կարժենան: