ՀՀԿ Գործադիր մարմինն այսօր՝ ապրիլի 11-ին նիստ է գումարել եւ քննարկել վարչապետի իրենց թեկնածուի հարցը։ ՀՀԿ ԳՄ նիստից հետո ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը պատասխանում է լրագրողների հարցերին:
Ինչպես ավելի վաղ NEWS.am-ին հայտնել էր ՀՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը մինչեւ ապրիլի 16-ը կհայտարարի ՀՀ վարչապետի թեկնածուի անունը։
Նրա խոսքով, ՀՀԿ-ն ապրիլի 11-ին, ժամը 20-ին Գործադիր մարմնի նիստ է գումարելու։ Չի բացառվում, որ այս շաբաթ նաեւ ՀՀԿ խորհրդի նիստ գումարվի։ Գործադիր մարմինը խորհրդին առաջարկի՝ հաստատել վարչապետի թեկնածուին։
Նշենք, որ ապրիլի 17-ին Ազգային ժողովում բաց քվեարկությամբ ընտրելու են վարչապետին։











