«Իմ քայլը» նախաձեռնության անդամները փակել են Աբովյան-Մոսկովյան խաչմերուկը:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ցուցարարները նստել են փողոցում եւ կաթվածահար արել երթեւեկությունը:

«Միացեք, միացեք»,- վանկարկում են ցուցարարները:

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից ցուցարարները կրկին սկսել են մայրաքաղաքում փողոցներ փակել: Ոստիկանները փորձել են ուժով հեռացնել ցուցարարներին, ապա բերման են ենթարկել մոտ 2 տասնյակ քաղաքացու: