Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի կինը՝ Լի Սոլ Չժուն եւ Հարավային Կորեայի առաջնորդ Մուն Չժե Ինի կինը՝ Կիմ Չժոն Սուկը հանդիպել են Փհանմունջոմ սահմանային կետում, որտեղ ուրբաթ անցկացվում է միջկորեական գագափաժողով, փոխանցում է ՏԱՍՍ–ը։
Առաջին տիկինները ողջունել եւ միմյանց ձեռքն են սեղմել, որից հետո լուսանկարվել են իրենց ամուսինների հետ միասին։ «Այսօր շատ լուսանկարներ ենք անում»,–կատակել է Կիմ Չեն Ընը։
Հիշեցնենք, որ ուրբաթ օրը Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Փհանմունջոմ սահմանապահ կետում սկսել են ավելի քան 10 տարում առաջին բանակցությունները:
Ապրիլի 27-ին Հյուսիսային Կորեայի առաջնորդը Փհանմունջոմ սահմանապահ կետում հատել է սահմանը՝ դառնալով հյուսիսկորեացի առաջին առաջնորդը, որն այցելել է Հարավային Կորեա:











