Չինաստանում երկնքում միաժամանակ գտնվող դրոնների քանակով Գինեսի ռեկորդ են սահմանել: Սիան քաղաքում 1374 անօդաչու սարքեր լուսային շոուին մասնակցելու համար օդ են բարձրացել, հաղորդում է «Միր24»-ը:

Այսպիսով չինացիները գերազանցել են նախորդ ռեկորդը, որը պատկանում էր Intel ընկերությանը: Փհյոնչհանում Ձմեռային Օլիմպիական խաղերի փակման արարողության ժամանակ ընկերությունը 1218 դրոն էր բարձրացրել երկինք: