Հայաստանի Ազգային ժողովն այսօր՝ մայիսի 4-ին, շարունակում է իր աշխատանքը:

Նշենք, որ երեկվա նիստում հնարավոր է եղել քննարկել օրակարգում ընդգրկված բոլոր 12 հարցերը: Այսօր խորհրդարանը քվեարկում է այդ օրինագծերը:

Նկատենք, որ օրակարգի հարցերից մեկը ՍԴ անդամի ընտրությունն էր, որը կկազմակերպվի այսօր՝ մայիսի 4-ին, ԱԺ նիստերի դահլիճին հարակից նախասրահում:

ՀՀ  նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանի թափուր տեղի համար առաջադրել էր Էմիլ Բաբայանի թեկնածությունը: Քվեարկությունը տեղի կունենա ժամը 10.30-ից 11.10:

Հիշեցնենք, որ ԱԺ նիստերի օրակարգում ընդգրկված է 12 հարցերի թվում են նաեւ ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Հաշտարարության մասին, Դատական դեպարտամենտում ծառայության մասին, Տեղական հանրաքվեի մասին օրինագծերը: Օրակարգում է նաեւ ՀՀ վերահսկիչ պալատի 2017 թվականի տարեկան հաշվետվությունը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ երեկ՝ մայիսի 2-ին, ԱԺ նախատեսված նիստերը չկայացան քվորում չլինելու պատճառով, գրանցվել էր ընդամենը 27 պատգամավոր: «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը հայտարարել էր. «Երկրում աննախադեպ վիճակ է, «Ծառուկյան» խմբակցությունը հայտարարում է քաղաքական բոյկոտ եւ այս 4-օրյա աշխատանքներին չի մասնակցելու»: Նիստին ներկայացել էին միայն ՀՀԿ խմբակցության պատգամավորները: