Ազգային ժողովում ընթանում է տեղի են ունենում ԱԺ խմբակցությունների ճեպազրույցները, որտեղ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները անդրադառնում են երկրում ստեղծված իրավիճակին եւ հետագա հնարավոր զարգացումներին:

Նշենք, որ ԱԺ հերթական նիստերի օրակարգում ընդգրկված էր 12 հարց, որոնք բոլորը մեկ օրում հնարավոր է եղել քննարկել: Դրանց թվում էին ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, Հաշտարարության մասին, Դատական դեպարտամենտում ծառայության մասին, Տեղական հանրաքվեի մասին օրինագծերը: Օրակարգում է նաեւ ՀՀ վերահսկիչ պալատի 2017 թվականի տարեկան հաշվետվությունը:

Նկատենք, որ օրակարգի հարցերից մեկը ՍԴ անդամի ընտրությունն էր, որը կազմակերպվել է ապրիլի 4-ին, սակայն ՀՀ նախագահի կողմից թեկնածու առաջադրված Էմիլ Բաբայանը չէր կարողացել հավաքել անհրաժեշտ 63 կողմ ձայները (պատգամավորների թիվի 3/5), քանի որ «Ելք» եւ «Ծառուկյան» խմբակցությունները չէին մասնակցել քվեարկությանը: