Uber-ը թռչող տաքսու՝ ինքնաթիռի եւ ուղղաթիռի հիբրիդի հայեցակարգ է ներկայացրել: Ընկերությունը մտադիր է արդեն 2023-ին սկսել դրա շահագործումը, հաղորդում է The Verge-ը:
Սարքն ամբողջությամբ էլեկտրական կլինի եւ կկարողանա 300-600 մ բարձրության վրա տեղաշարժվել:
Վայրէջքի հարթակներն, ըստ ընկերության մտահաղացման, կտեղադրվեն բարձրահարկ շենքերի տանիքներին, որոնցից յուրաքանչյուրը կկարողանա 200 թռիչք եւ վայրէջք ընդունել: Խիտ բնակեցված վայրերում ուղեւորության ժամանակը 30-ից մինչեւ 5 րոպե կկրճատվի:











