Ստեփանակերտում ընթանում է աշխատանքային այցով Արցախում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը տեղական եւ արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:
Նշենք, որ օտարերկրյա լրագրողներից շատերին իր հետ Արցախ է տարել հենց Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանը վարչապետ է ընտրվել նախօրեին՝ մայիսի 8-ին, իսկ արդեն այսօր ժամանել է Արցախ:
Այսօր ավելի վաղ Փաշինյանը Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ ինքը պատրաստ է Արցախի խնդրի կարգավորման շրջանակներում բանակցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Նա ընդգծել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային ձեւաչափը չի կարող լիարժեք լինել, քանի դեռ դրանում ներգրավված չէ Արցախը. «Դա պատճառներից մեկն է, թե ինչու բանակցությունները սպասվող արդյունքը չեն տալիս»: Փաշինյանը Արցախի միջազգային ճանաչման գործում կարեւորել է սփյուռքի դերակատարությունը:











