ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նկատել է, թե ինչպես են թիկնապահները մի կողմ տանում նրան հետ քայլող վետերանին, կանգ է առել, ապա մոտեցել նրան։ Կարմիր հրապարակի երթի տեսանյութը հայտնվել է YouTube-ում։
Կադրերում երեւում է, ինչպես է երկրի նախագահը Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի եւ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ուղեկցությամբ շարժվում Ալեքսանդրովսկի այգի, որ ծաղիկներ դնի Անհայտ զինվորի գերեզմանին։ Այս պահին թիկնապահները սկսել են մի կողմ տանել Մեծ Հայրենականի վետերանին, որը ցանկացել է մոտենալ նախագահին։
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը միջադեպը պատահականություն է անվանել. «Իհարկե, դա ոչ միտումնավոր պատահականություն էր»,–ասել է նա։











