Ֆլորիդայում գոլֆիստը սագերի կողմից ալիգատորի հետպնդմանն է ականատես եղել: Facebook-ի իր էջում մարզիկը կիսվել է անսովոր հոլովակով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Կադրերում երեւում է, թե ինչպես են ութ թռչունները գնում ալիգատորի հետեւից:
«Երբեք չգիտես, թե ինչ է քեզ սպասվում գոլֆի դաշտում»,-գրել է նա:
Upi-ի վարկածով՝ սագերի պահվածքը կարող է կապված լինել նրա հետ, որ գիշատիչը կերել է սագերի ձագերից մեկին:











