Ինքը զինվորական տղա ա, ամեն ինչը լավ գիտի, շատ լավ պատկերացնում է բանակը, ոչ պակաս բոլորից: Այս մասին, այսօր՝ մայիսի 12-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Երկրապահ կամավորականների միության նախագահ, գեներալ մանվել Գրիգորյանը՝ անդրադառնալով պաշտպանության նախարարի պաշտոնում Դավիթ տոնոյանի նշանակմանը:
Նա չցանկացավ համեմատություն անցկացնել Դավիթ Տոնոյանի եւ արդեն նախկին նախարար Վիգեն Սարգսյանի միջեւ. «Տենց չենք կարա համեմատենք, ամեն մարդ իր ձեւն ունի, տակտիկան ունի: Դաժե երկու գեներալ իրար կողք կանգնանցնես տարբեր մասնագիտություններով, չես կարոա համեմատես, մեկը մոտոհրաձիգ ա, մեկը հրաձիգ ա, մեկը տանկիստ է, մեկը հրետանավոր ա: Դավիթն էլ ամեն ինչի միջով անցել ա»,-ասաց Մանվել Գրիգորյանը:
Նշենք, որ նախօրեին ՀՀ պաշտպանության նախարար է նշանակվել Դավիթ Տոնոյանը, ով մինչ այդ զբաղեցնում էր արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնը:











