Երկրապահը քաղաքականությամբ չի զբաղվում, «Երկրապահ»-ի մեջ տարբեր կուսակցական մարդիկ կան, որոնք զբաղվում են քաղաքականությամբ՝ դաշնակ էլ կա, հնչակ էլ կա, հանրապետական էլ կա: Այս մասին, այսօր՝ մայիսի 12-ին, «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Երկրապահ կամավորականների միության նախագահ, գեներալ մանվել Գրիգորյանը:
Նա նշեց, որ ինքն էլ թեեւ ՀՀԿ խմբակցության պատգամավոր է, բայց կուսակցական չի եւ չի լինելու:
Հարցին, թե եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանը խնդրի աջակցել երկրի անվտանգությանը, ինչ կանի, ԵԿՄ նախագահը պատասխանեց. «Ես երկրին եմ աջակցում, Երկրապահը ոչ մեկի սեփականությունը չի, պետք չի, որ Նիկոլ Փաշինյանը մեղ խնդրի աջակցել երկրին: Չի կարելի պետությանը կամ պետականությանը դեմ էթալ: Ոչ մի երկրապահ չի կարա պետությանը հակառակ էթա: Բանակը ստեղծվել է ԵԿՄ հիմքի վրա»:
Իսկ արտահերթ ընտրությունների ժամանակ աջակցելո՞ւ եք որեւէ կողմին, հարցին էլ արռձագանքեց. «Անպայման աջակցելու ենք, հո բնազդով չե՞նք ապրում: Տարբեր մարդիկ էլ կլինեն, տարբեր կուսակցությունների կաջակցեն, որպես քաղաքացի կաջակցեն: Եթե ճիշտ գաղափար լինի, կաջակցեն՝ անկախ կուսակցությունից: ԵԿՄ անդամները ում ուզել, աջակցել են, ոչ մեկը ձեռքը բռնող չի եղել: Սրա մենակ առավելությունը էն ա, որ հանրապետականները շատ են: Աշոտ Նավասարդյանն էլ է երկրապահ-հանրապետական եղել, Վազգեն Սարգսյանն էլ, Անդրանիկ Մարգարյանն էլ: Հանրապետական կուսակցությունը շարժումից է ծնվել»:











