Չինաստանում ականատեսները ճանապարհի երթեւեկելի մասում երկու արջամկների մենամարտի տեսանյութ են նկարահանել։ Միջադեպը տեղի է ունեցել երկրի հյուսիս-արեւմուտքում՝ Հանսու նահանգում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ականատեսների խոսքով՝ կրծողների մարտը էգի համար է եղել՝ նրանցից մեկը հոգ է տարել նրա մասին, երբ հայտնվել է մրցակիցը։ Կադրերում երեւում է, որ կաթնասունները կանգնում են հետեւի թաթերի վրա եւ «ձեռնամարտի» բռնվում։ Լսելով մոտեցող ավտոմեքենայի ձայնը՝ արջամկները շտապել են հեռանալ մայրուղուց։











