Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել ՌԴ ՊՆ 12-րդ գլխավոր վարչության կազմի մեջ մտնող Հատուկ վերահսկողության ծառայության (ՀՎԾ) աշխատակիցների աշխատանքի մասին, փոխանցում է «ՌԲԿ»-ն:
Մայիսին ՀՎԾ-ն նշում է 60-ամյա հոբելյանը: Ծառայությունը վերահսկում է արտասահմանում միջուկային զենքի փորձարկումները: Ծառայության աշխատակիցները զբաղվում են նաեւ միջուկային զենքի փորձարկումների սահմանափակման եւ արգելման մասին միջազգային պայմանագրերի կատարման վերահսկմամբ:
Բացի այդ, ՀՎԾ-ն ապահովում է Ռուսաստանի մասնակցությունը Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի (ՄՓՀԱՊ) վերահսկման միջազգային մեխանիզմի աշխատանքներին: Ծառայության պարտականությունների մեջ է մտնում նաեւ Ռուսաստանի Դաշնությունում եւ ՄՓՀԱՊ-ի իրականացման ռուսական ակադեմիայի գործադիր իշխանությունների մարմինների գործունեության համակարգումը:
ՌԴ ՊՆ-ն տեսանյութ է ցուցադրել աշխարհում միջուկային զենքի վերահսկման համակարգի մասին
Հասանելի է
русскийՏեղադրություն











