Մեր թվարկության 79-րդ տարում Վեզուվ հրաբխի ժայթքման հետեւանքով զոհ դարձած քարացած ձիուն հայտնաբերել են Պոմպեի մոտակա արվարձաններից մեկում, որը գտնվում է հրաբխային մոխրի շերտի տակ, հայտնում է iz.ru- ն:

Կենդանուն  գտել են  հարուստ վիլաներից մեկի ախոռի տարածքում:

Ըստ «Պոմպեի» հնագիտական պարկի տնօրեն, պրոֆեսոր Մասիմո Օսանայի՝ ձիու լուծքը վկայում է, որ նա, ամենայն հավանականությամբ, մարտական էր:

Նախկինում Պոմպեում հայտնաբերել էին կապիկների եւ ավանակների մնացորդներ, իսկ հայտնաբերված ձիու մնացորդները պեղումներրի ժամանակ առաջինն են գտնվել: