Հնդիկ զինվորականը փրկել է 5-ամյա երեխային, որը քիչ է մնացել ընկնի գնացքի տակ, հայտնում է Metro–ն։ Տեսահսկման տեսախցիկը նկարահանել է Մումբայի կայարանում ուղեւորվող կազմի մոտ վազող մի կնոջ փոքրիկ աղջկա հետ։ Նա հասցնում է ցատկել վագոնը, իսկ երեխան բաց է թողնում նրա ձեռքը եւ մտնում վագոնի եւ հարթակի միջեւ։

Նստարանին նստած ռազմական համազգեստով տղամարդը ակնթարթորեն արձագանքում է եւ հանում երեխային։

Պարբերականի տվյալներով՝ տղամարդու անունը Սաչին Պոլ է։ Նա, ինչպես եւ աղջիկը թեթեւ վնասվածքներ են ստացել, նրանց օգնություն են ցուցաբերել կայարանի բժշկական կետում։

Երեխայի հայրը պատմել է, որ կնոջ դիմացից է գնացել եւ չի տեսել, թե ինչ է պատահել։ Նրա խոսքով՝ կինը առաջին անգամ էր Մումբայում եւ տեղյակ չէր, թե ինչ ժամանակում է արագություն հավաքում գնացքը։