Ոստիկանության Արթկի բաժնի կողմից քրեական օրենսգրքի սպանության, խուլիգանության, ծեծի, ապօրինի կերպով գազային կամ սառը զենք կրելու, թմրամիջոցներ օգտագործելու հոդվածների հատկանիշներով հետախուզվում է 44-ամյա Սահակ Ք.-ն:

Նշված հանցագործությունների համար «Արթիկ» ՔԿՀ-ում իր պատիժը կրող Սահակ Ք.-ն Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ վաղաժամկետ ազատ է արձակվել, սակայն վերաքննիչ քրեական դատարանն այդ որոշումը բեկանել է եւ կայացրել է նոր որոշում՝ նրան նորից «Արթիկ» ՔԿՀ տեղափոխելու վերաբերյալ:

Ոստիկանության Արթիկի բաժնի աշխատակիցներին չի հաջողվել հայտնաբերվել մեղադրյալին: «Սահակ Ք.-ի գտնվելու մասին տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Արթկի կամ մոտակա բաժին»,-ասված է հաղորդագրության մեջ: