Մայիսի 13-ին, ժամը 21.40-ի սահմաններում, ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Նոր Նորքի 4-րդ զանգվածի երկրորդ հատվածում կռիվ է:

Դրանից քիչ անց հիվանդանոցից հայտնել են, որ ծակած-կտրած վերքերով բուժօգնության են տեղափոխվել երկու երիտասարդ:

Ոստիկանները պարզեցին, որ նրանք վնասվածքներն ստացել են Գյուլիքեխվյան 35/1 շենքի մոտ տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ:

Ոստիկանները հայտնաբերել ու առգրավել են ծեծկռտուքի ժամանակ գործադրված մահակներ:

Ոստիկանները բերման են ենթարկել մեկ երիտասարդի, որը ձերբակալվել է: