Ապրիլի 4-ին Տավուշի մարզի ոստիկանություն դիմած մի քաղաքացի հայտնել էր, որ ավազակային հարձակման է ենթարկվել:

Երեւանից տաքսի նստած երիտասարդը Վարագավան գյուղի գերեզմանոցի մոտ դանակով սպառնացել է վարորդին եւ հափշտակել նրա բջջային հեռախոսն ու գումարը:

Ոստիկանության կատարած աշխատանքների շնորհիվ պարզվեց, որ հնարավոր է հանցագործությունը կատարած լինի Վարագավան գյուղի բնակիչ 27-ամյա Գոռ  Մանուչարյանը:

Մայիսի 17-ին եւս մեկ նման ահազանգ ստացվեց, տաքսու վարորդը հայտնել էր, որ Երեւանից մի երիտասարդ ուղեւորվել էր դեպքի Պառավաքար գյուղ եւ տաքսու համար չվճարելով փախել էր:

Գոռ Մանուչարյանին ոստիկանները հայտնաբերեցին իր բնակարանում, նա էլ չենթարկվելով ոստիկանների պխահանջին իր մոտ եղած ածելիով ինքնավնասում կատարեց պարանոցի աջ մասի հատվածում: Քրեական հետախույզները նրան վնասազերծեցին եւ տեղափոխեցին Բերդի հիվանդանոց:

Մանուչարյանը կալանավորված է: