Թավշյա հեղափոխության օրերին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը աշխատել է արտակարգ ռեժիոմվ, եւ բազմաթիվ խախտումներ արձանագրել։
Այսօր՝ մայիսի 22-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նշել է, թե ՄԻՊ գրասենյակը աշխատել է 24-ժամյա ռեժիմով։
«Եղել են իրավունքների խախտումներ, խաղաղ հավաքների մասնակիցների իրավունքների խախտումներ։ Արձանագրել ենք, ամփոփել ենք։ Այդ օրերի աշխատանքը ցույց տվեց, որ իրավունքների ապահովման հիմնական խնդիրը հենց հավաքների վայրում էր։ Խոսքը վերաբերում է հենց բերման ենթարկվելուն, խնդիրներ ենք արձանագրել իրազեկման աշխատանքների հետ կապված։ Քաղաքացու համար պետք է մշտապես կանխատեսելի լինի պետական մարմնի վարքագիծը»,- ասել է Թաթոյանը եւ հավելել, թե արձանագրել են խնդիրներ կապված ոստիկանական բաժիններում բերման ենթարկվծաների նկատմամբ վերաբերմունքում։
ՄԻՊ-ը նաեւ մտահոգիչ է համարել սոցցանցերում անհանդուրժողականությունը, որը մինչ օրս էլ շարունակվում է, եւ առանձին դեպքերում հասնում է բռնության քարոզի. «Այլակարծությունը երբեմն ատելության էր հասնում։ Ես բարձր եմ գնահատում բոլոր կոչերը, ջանքերը՝ ուղղված այդ մթնոլորտը նվազեցնելուն»։
Թաթոյանը նշել է, թե բոլոր նյութերն ուղարկել են ըստ ենթակայության, արդյունքները գալուն պես արտահերթ զեկույցի հարցը կդիտարկվի։











