82 մետր երկարությամբ Basrah Breeze զբոսանավը, որը 1981-ին կառուցվել է հատուկ  իրաքյան բռնապետ Սադամ Հուսեյնի համար, բայց որի վրա նա երբեք չի եղել,  հյուրանոցի կվերածվի, հաղորդում է Newsru-ն:

Այն իրական լողացող պալատ է, որը զարդարված է ոսկով, արծաթով, կարմիր փայտով եւ մարմարով: Բացի Սադամի համար նախատեսված սենյակներից, այնտեղ կա 17 փոքր սենյակ եւ 18 նավախցիկ անձանակազմի համար:

Շքեղության եւ հարստության ստանդարտ ատրիբուտներից բացի նավում կտեղակայվի ոչ միայն սեփական բժշկական կլինիկա, այլ զենիթային հրթիռների արձակման սարքեր, զրահապատ ապակիներ եւ փախուստի համար նախատեսված սուզանավ: