Մոսկվայի բոլոր չորս օդանավակայանները՝ «Վնուկովոն», «Դոմոդեդովոն», «Շերեմետևոն» և «Ժուկովսկին», ժամանակավորապես դադարեցրել են ինքնաթիռների ընդունումն ու ուղարկումը։ Այս մասին հայտնել է «Ռոսավիացիան»՝ ընդգծելով, որ սահմանափակումները մտցվել են թռիչքների անվտանգությունն ապահովելու նպատակով։
Դրանից մոտ երկու ժամ առաջ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել էր մայրաքաղաքի մերձակայքում տասը անօդաչու թռչող սարքերի ոչնչացման մասին։ Դրանից հետո քաղաքային իշխանությունների կողմից քաղաքի վրա նոր հարձակումների վերաբերյալ հաղորդագրություններ չեն ստացվել։
«Ռոսավիացիան» չի հստակեցրել, թե երբ օդանավակայանները կվերսկսեն աշխատանքը։




























