Ոստիկանությունը բացահայտել է միեւնույն ընկերության 4 խանութ-սրահներից 110 հռախոսի գողության դեպքը:

Մայիսի 14-ին  ոստիկնություն ահազանգ էր ստացվել, որ Կոմիտասի պողոտայի վրա գտնվող խանութից հափշտակել են 25 բջջային հեռախոս: Մինչ ոստիկանությունը կհասներ դեպքի վայր, 10 րոպե հետո եւս մեկ ահազանգ ստացվեց` Սարկավագի փողոցում գտնվող նույն ընկերության խանութ սրահից գողացել էին 27 բջջային հեռախոս:

Ոստիկանները փնտրում էին հանցագործներին, երբ մայիսի 24-ին ահազանգ ստացվեց, որ Արտաշատի նույն ընկերության խանութ սրահից գողացել էին 29 հեռախոս, րոպեններ անց Մասիսի խանութ սրահից հափշտակել էին 29  հեռախոս:

Մայիսի 24-ին գողությունը կատարելու կասկածանքով բերման ենթարկեցին Սարի թաղի բնակիչ 46-ամյա Արամ Առաքելյանին: Նա ձերբակալված է, քննությունը շարունակվում է: