Բացահայտվել է Հրազդանի կիրճում հայտնաբերված դիակի ինքնությունն ու մահվան հանգամանքները:

Ապրիլի 26-ին ոստիկանությունում հաղորդում էր  ստացվել, որ Հրազդանի կիրճում դիակ կա:

Դեպքի վայր մեկնած օպերատոիվ խումբը էլեկտրասյուներից մեկի մոտ հայտնաբերեց Նոր Խարբերդի բնակիչ 29-ամյա բնակիչ Արտյոմ Հովհաննիսյանի դին:

Նշանակվեց դատաբժշկական փորձաքննություն, փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ:

Ոստիկանները պարզեցին, որ Հովհաննիսյանը ապրիլի 25-ին հանդիպել էր ընկերների գյումերիցի 27-ամյա Ռուբեն Շուխյանի եւ 29-ամյա Վարազդատ Մելքոնյանի հետ:

Պարզվել է, որ ընկերները օգտագործել են նախապես ձեռք բերված սփայս տեսակի թմրամիջոց, Հովհաննիսյանի ինքնազգացողությունը  կտրուկ վատացել է ու նա մահացել է: Շուխյանն ու Մելքոնյանն էլ դին մեքենայով տեղափոխել են Հրազդանի կիրճ ու հեռացել:

Քննությունը  շարունակվում է: