Ոստիկանության բացատրական աշխատանքների շնորհիվ կողոպուտ կատարած անձը ներկայացավ:

Մայիսի 17-ին ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ ստացվեց, որ Էջմիածնի Խորենացի փողոցի դեղատներից  մեկում կողոպտել են դեղատան աշխատակցուհուն:

Կողոպուտը կատարողին ֆիքսել էին հարեւան խանութների տեսախցիկները:

Պարզվեց, որ ենթադրյալ հանցցագործություն կատարողը էջմիածնեցի 24-ամյա Արտակ Սամսոնյանն էր: Բացատրական աշխատանքներից հետո Արտակ Սամսոնյանը գողոնով հանդերձ ներկայացել էր ոստիկանության բաժին:

Նա ստորագրությամբ բաց է թողնվել: