Չարենցավանում կատարված բնակարանային կողոպուտը բացահայտվել է:

Տարեց կինը ոստիկանություն էր ահազանգել, որ իր թոռան ընկերը խոհանոցում ծեծել էր իրեն, դեմքի եւ ձեռքի շրջանում պատճառել մարմնական վնասվածքներ, բայց ոսկեղենը հափշտակելու մաիսն ոչ մի բան չէր ասել:

«Գնացի կուխնյա, ես կռանտը փակեցի, շուռ եկա, տարավ բերեց,  որ սենց չտվեց, ասեցի այ տղա` հո չես գժվել, բերանս փակեց ու սկսեց խփել , հետո թողեց ու փախավ»,- պատմել էր տարեց կինը:

Ոստիկանները պարզել էին,որ տուժողին մարմնական վնասվածքներ էր պատճառել նույն շենքից անչափահաս Արտյոմն ու նրա ընկերը` Վազգեն Մարտիրոսյանը:

Տուժողի որդին երեկոյան հայտնել էր, որ բնակարանից 350 հազար դրամի ոսկեղեն էր անհետացել:

Պարզվել էր, որ Արտյոմն ու Վազգենը միասին էին գործել ու տարեց կնոջ բնակարանից ոսկեղեն էին նաեւ հափշտակել:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, նախաքննությունը շաարունակվում է: