ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը տեղյակ չէ, թե արդյոք Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Վարդան Հարությունյանը ԱԱԾ-ի կողմից հետապնդվում է, թե ոչ։
«Ես այդպիսի տեղեկություն չունեմ։ Ինչքանով գիտեմ երկրում չի, բայց այդ եզրույթը չէի օգտագործի՝ «փախած»,- այսօր՝ մայիսի 29-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Դավիթ Անանյանն՝ անդրադառնալով մամուլի տեղեկություններին, թե Վարդան Հարությունյանին ցանկացել են հարցաքննել, բայց պարզվել է, որ Իսպանիայում է:
Դավիթ Անանյանը նշեց, որ անհրաժեշտության դեպքում զանգում է Վարդան Հարությունյանին եւ նա գրեթե միշտ հասանելի է եղել. «Ես ամեն օր, հիմա էլ կարող եմ զանգահարել պարոն Վարդան Հարությունյանին որոշ հարցեր ճշգրտելու համար, որովհետև «handover» պրոցեսը պետք է շարունակվի»,-ընդգծեց Անանյանը:











