Երեւանի քաղաքապետարանում մեկնարկել է Երևան քաղաքի ավագանու 9-րդ նստաշրջանի 4-րդ նիստը.

Այսօրվա օրակարգում ներառված է 5 հարց, այդ թվում Երեւանի սեփականություն հանդիսացող բնակարաններ օտարելու մասին հյարցեր:

Նշենք, որ ավագանու նախկին անդամ այժմ պատգամավոր Ալեն Սիմոնյանը ցանկություն էր հայտնել մասնակցել այսօրվա նիստին: Նշենք, որ նա որպես ԱԺ պատգամավոր իրավասու է մասնակցել ավագանու նիստերին:

Նիստի ավարտին նախատեսվում է նաեւ հարցուպատասխան։