Թիվ 16 պոլիկլինիկայի տնօրենը ամիսներ եւ տարիներ շարունակ միլիոնավոր դրամներ է յուրացրել կոռուպցիոն տարբեր սխեմաներում։ Այս մասին այսօր՝ մայիսի 30-ին, Երեւանի ավագանու նիստում հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։
«Մենք բացահայտել են մի քանի կեղծ հաստիքներ եւ «ատկատների» տարբեր մեխանիզմեր, որոնք գումարելու եւ բուժանձնակազմի միջեւ բաշխելու դեպքում կտեսնեք, որ իրենց աշխատավարձը էապես բարձրանալու է»,–նշեց նա։
Դավիթ Խաժակյանը խոսելով նաեւ Թիվ 19 պոլիկլինիկայում տեղի ունեցող անօրինությունների մասին, պնդեց, որ Երեւանի քաղաքապետարանում ոչ միայն գիտեն դրա մասին, այլ նաեւ տարիներ շարունակ հովանավորել է նրանց գործունեությունը։
Ավագանաու «Ելք» խմբակցության ղեկավարը շեշտել է, որ Տարոն Մարգարյանի հեռացման հարցը այժմ սուր է դրված, քանի որ վերջինս չի տիրապետում իրավիճակին. «Դուք ունեք հնարավորություն` դուք հեռանաք, թե՞ ձեզ հեռացնեն։ Այս հարցը հիմա ավելի սուր է դրված»,–եզրափակեց նա։
Քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ հավաստիացրեց, որ հարցուպատասխանի ժամանակ Դավիթ խաժակյանի հարցերին կանդրադառնան, որ նա էլ որոշակիորեն տիրապետի օրենքներին ու լիազորություններին. Դուք էլ կսկսեք տիրապետել իրավիճակին, ես կառաջարկեի չհրահրեիք աշխատակիցներին ու այցելուներին, որ փորձեն նման դրսեւորում ցույց տալ 16 պոլիկլինիկայում, մենք մեր լիազորությունների շրջանակներում մեր աշխատանքը կազմակերպում ենք»,–նշեց քաղաքապետը։











