Տարոն Մարգարյանը չարաշահել է իր լիազորությունը դպրոցականներին ու մանկապարտեզների սաներին հավաքելով եւ բերելով քաղաքապետարանի դիմաց՝ ինձանից թատերական հրապարակումներ պահանջելով։ Այս մասին այսօր՝ մայիսի 30-ին, Երեւանի ավագանու նիստում հայտարարել է «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը։
Այդ «բեմադրությունը» կազմակերպողներին Փոստանջյանը կոչ արեց թույլ տալ երեխաներին մտնել քաղաքապետարան եւ «տեսնել Տարոն Մարգարյանի մասնակցությամբ ավագանու նիստը, որտեղ քննարկվում են հարցեր, որոնք ոչ մի կապ չունեն Երեւանցու եւ Երեւանի խնդիրների հետ»։
Նա նաեւ հնշեց, որ քաղաքաքպետարանը միլիոնավոր դոլարներ է դուրս գրում բեմադրությունների համար, ապա հորդորեց ավագանու անդամներին աջակցել, որ երեխաների բեմի վրա բարձր արվեստ տեսնեն, ոչ թե արեւահարվեն քաղաքապետարանի մուտքի առաջ։
Տարոն Մարգարյանի նկատառմանը, որ իրենք չեն տեսել, թե ովքեր են հավաքվել եւ թե ում կողմակիցներն են, Փոստանջյանը նկատեց, որ դա քաղաքապետի պարտականությունն է մոտենալ եւ տեսնել։ «Իմ պարտականությունները ես լավ գիտեմ, երբ պետք լինի կմոտենամ»,-պատասխանեց Տարոն Մարգարյանը։











