Չինաստանում տղամարդը մահից առաջ իր հարազատներին խնդրել է գտնել իր հին Hyundai Sonata մեքենան եւ դագաղի փոխարեն դրանում թաղել իրեն:
Տարօրինակ կտակին հետեւելով՝ ընտանիքի անդամները կարողացել են գտնել նրա հին մեքենան եւ հետ գնել: Ինչպես նշում է The Daily Mail-ը, մահացածի մտահաղացումը հարազատների օգտին էր. խոշոր քաղաքներում հուղարկավորությունները բավական թանկ արժեն՝ մոտ 12 հազար դոլար:
Համացանցում տեսանյութ է հայտնվել թաղումից, որտեղ երեւում է, թե ինչպես են Hyundai Sonata-ն իջեցնում գերեզմանի մեջ:











