ԱԺ-ում շարունակվում է 2017 թվականի պետական բյուջեի տարեկան հաշվետվության քննարկումը: Այսօրվա նիստի օրակարգում է եվրոպական ինտեգրման ոլորտում ծախսերի քննարկումը:
Զեկուցողներն են Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը եւ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: Հրավիրվել է նաեւ Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը:
Նախորդ երկու օրերին 2017-ի բյուջեի կատարողականը քննարկելից անդրադարձ է եղել 2017-ի բյուջեի հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներին, բյուջետային եկամուտների ձեւավորմանը, հարկային եւ մաքսային քաղաքականությանը, բյուջեի պակասուրդին:
Բացի այդ հաշվետվություն է ներկայացրել Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը: Իրենց ոլորտների ծախսերն են ներկայացրել մի քանի նախարարներ:











