ԱԺ-ում շարունակվում է 2017 թվականի պետական բյուջեի տարեկան հաշվետվության քննարկումը:
ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի օրակարգում է 2017 թվականի բյուջեի կատարողականի տարածքային կառավարման մարմինների, համայնքներին տրվող դոտացիաների, գյուղատնտեսության եւ բնապահպանության ոլորներին վերաբերող հատվածները:
Զեկուցողներն են Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, Գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը, Բնապահպանության նախարար Էդիկ Գրիգորյանը, Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը եւ մարզպետները:
Հրավիրվածների շարքում են ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը եւ ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը:











