«Բարձրավոլտ էլեկտրական ցանցերը» մնալու են պետական, հետագա զարգացումներ չեն լինելու: Այս մասին, այսօր՝ մայիսի 31-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:
«Նախարարն ասաց, որ ԲԷՑ-երը մնալու են պետական: Ոչինչ չի բացառվում: Դեռ «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի վաճառքի ժամանակ բոլոր գործարարները ցանկություն էին հայտնել այն գնելու, բայց դա հաջողվեց «Տաշիր գրուպ»-ին: Ես անկեղծ տեղյակ չեմ, բայց չի բացառվում, որ պարոն Ծառուկյանը եւս նման ցանկություն ունենար: Բայց ԲԷՑ-երի հետ կապված որեւէ բան չի եղել, ես վստահ եմ»,-ասաց Սերգեյ Բագրատյանը:











