Գյումրեցին այնպիսի բնավորություն ունի, որ երբ տեսնի ապօրինի հարստացած ինչ–որ մեկը կա իր սենյակում նստած, նա այդքան ձայն չի կարող հավաքել։ Այս մասին, այսօր՝ մայիսի 31-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:

Անդրադառնալով իր ունեցվածքին ու իր հետ կապված սկանդալային միջադեպերին, Վարդան Ղուկասյանն ասաց, որ լրագրողները պատվերով են իրեն նման հարցեր տալիս. «Հիմա մեր երկրում քանի՞ հոգի հարուստ կա որ: Ես Խորհրդային Միության ժամանակահատվածում մինչեւ էս վերջերս ունեցել եմ մեծ գործարաններ, աշխատել եմ, գուլպա նասկեղենից սկսած, առաջին կոոպերատիվը բացվել է իմ կողմից Լենինականում: Ամբողջ քաղաքը դրսում եւ ներսում գիտեն, փոքրուց մենք աշխատող մարդիկ ենք եղել իմ եղբայրների հետ միասին: Թողել եք միլիարդները, ընկել եք ինչի հետեւից»,-ասաց նա:

Վարդան Ղուկասյան անդրադարձավ նաեւ իր նկատմամբ 11 տարի առաջ տեղի ունեցած մահափորձին՝ աելով. «Կապրենք կտեսնենք, կբացահայտվի, թե ոչ: 4 հոգի աշխարհի, Եվրոպայի օլիմպիական չեմպիոններ, քաղաքապետը եւ քաղաքապետի տեղակալը գալիս են, Երեւանի ճանապարհին սպանում են, անցնում է 11 տարի, մինչեւ էսօր քարկոծել են: Ովքեր որ հայրենասեր են, ովքեր որ ժողովրդի կողքին կարող են կանգնել, ինչ պայմաններում են լինի այդպիսի մարդը չպետք է տեղ ունենա»:

Հարցին, թե կասկածներ ունե՞ք ովքեր են, պատգամավորը պատասխանեց. «Միայն քաղաքականությունը, ուրիշ ոչ մի բան։ Ես անուններ չեմ կարող ասել, իրավապահ մարմինները պետք է պարզեն, եթե ցանկանան, կպարզեն»:

Դիտարկմանը, թե պատրա՞ստ եք համագործակցել իրավապահ մարմինների հետ, ցուցմունք կտա՞ք, Վարդան Ղուկասյանը բարկացավ. «Գողական ես գնո՞ւմ, տղա ջան, ցուցմունք կտասը որն է, տղա ջան»: