Թբիլիսիում սպանված դեռահասի հոր՝ Զազա Սարալիձեի հետ հանդիպելու համար խորհրդարանի շենքի դիմաց տեղադրված վրանների մոտ է եկել Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, փոխանցում է Грузия Online-ը:

Որպես աջակցություն երկրի նախագահը գրկել է Սարալիձեին եւ նրան ցավակցություն հայտնել:

Այս պահին երկրի նախագահն ու Սարալիձեն զրուցում են վրանի մեջ:

Վրաստանի խորհրդարանի առջեւ Ռուսթավելի պողոտայում մի քանի վրան է տեղադրված: Ամբողջ գիշեր այնտեղ են եղել մի քանի տասնյակ մարդիկ, որոնց թվում Խորավա փողոցում սպանված Դավիթ Սարալիձեի հայրը՝ Զազա Սարալիձեն:

Խորհրդարանի շենքի առջեւ ակլցիան կվերսկսվի այսօր 16:00-ին: