Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում նախկին ղեկավարության կողմից ավտոմեքենաների օգտագործման եւ վառելիքի ծախսերի ստուգումները դեռ չեն սկսվել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ հավելելով, որ ստուգումն այնպայման կիրականացվի:
Պատասխանելով հարցին՝ արդյո՞ք կհեռացվի պաշտոնից «Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետ Ռաֆայել Հովհաննիսյանը՝ հաշվի առնելով վերջինիս ծառայության վերաբերյալ բազմաթիվ բողոքները, նախարարը հակիրճ պատասխան տվեց. «Կորոշենք»:
Ի պատասխան լրագրողների խնդրանքին մեկնաբանել Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին ղեկավար, պատգամավոր Միհրան Պողոսյանի՝ վերջինիս մոտ անձի ձերբակալության քաղաքական պատճառների մասին հայտարարությունը, Արտակ Զեյնալյանը նշեց, որ գնահատական կտան իրավապահ մարմինները: Ընդ որում, նա իրավապահ մարմիններին կոչ արեց հավատարիմ մնալ անմեղության կանխավարկածին եւ մարդու իրավունքների պաշտպանությանը:
ՀՀ արդարադատության նախարարը իրավապահ մարմիններին հիշեցրել է անմեղության կանխավարկածի մասին
Հասանելի է
русскийՏեղադրություն











