Մենք նման ահազանգ չենք ստացել, որ խոշոր ընկերությունների աշխատակիցներին բերման են ենթարկում եւ պահում ԱԱԾ-ում: Այս մասին, այսօր՝ հունիսի 1-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:
«Մեզ միայն ահազանգ են ներկայացրել, որ երեկ «Հյուսիս–Հարավ» մայրուղին փակել էին։ Երկու հոգի ահազանգել էին, որ ոստիկանները ուզում են իրենց հեռացնել այդտեղից։ Մենք պարզապես նշել ենք, որ ինքնանպատակ ճանապարհ փակելը այլոց իրավունքների անհամաչափ սահմանափակում է, բայց ոստիկանության հետ միաժամանակ խոսել ենք, որ հանկարծ մարդկանց նկատմամբ բռնություն չգործադրվի»,-ընդգծեց Թաթոյանը:
Նշենք, որ ԱԱԾ-ն վերջին օրերին ստուգումներ է սկսել «Երեւան սիթի»-ում: Ըստ մամուլի տեղեկությունների ԱԱԾ են տարվել առեւտրային ցանցի բազմաթիվ աշխատակիցներ, այդ թվում կանայք:











