Հավայան կղզիներում Կիլաուեա հրաբխի ժայթքումը սկսվելուց հետո ավերված տների թիվը հասել է 87-ի, փոխանցում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով տեղական Քաղաքացիական պաշտպանության ծառայությանը:

Ավելի վաղ Հավայան կղզիների իշխանությունները հայտարարել էին Մեծ կղզու մի քանի շրջանների բնակիչների պարտադիր տահանման մասին, որոնց սպառնում են հրաբխից արտաժայթքող լավայի հոսքերը:

Բնակիչներին ժամկետ էր տրվել մինչեւ ուրբաթ տեղական ժամանակով 12:00, որպեսզի աղետի գոտին լքեն: Մինչեւ ուրբաթ տարհանումը կամավոր էր:

Նրանք, ովքեր կհրաժարվեն կատարել պարտադիր տարհանման հրահանգը, կարող են կալանավորվել: Առկա է նաեւ վտանգ, որ արտակարգ ծառայությունները չեն կարողանա օպերատիվորեն արձագանքել մարտահրավերներին կամ աղետի գոտուց բնակիչներին փրկելու պատասխանատվություն ստանձնել, հայտնել է Արտակարգ իրավիճակների դաշնային գործակալության պաշտոնական ներկայացուցիչ Դեւիդ Մեյսը:

Հավայան կղզիներում Կիլաուեա հրաբուխը սկսել է ժայթքել գրեթե մեկ ամիս առաջ: Այս ընթացքում 24 ճեղքեր են առաջացել, որոնցից լավա է հոսում: