Էվերեստի անհաջող արշավախմբից ողջ մնացած երկու մարդկանցից մեկը՝ լեռնագնաց Շարլոտ Ֆոյսը,  61 տարեկանում տանը մահացել է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով The Daily Mail- ին:

Կնոջը հայտնաբերել է իր տանը հյուրընկալվող ընկերուհին: Ֆոյսը անշարժ պառկած է եղել աստիճանների մոտ:

Վերջին տվյալներով, իրավապահները կատարվածի քրեական տարբերակը չեն դիտարկում, ամենայն հավանականությամբ, նախկին լեռնագնացն ինքն է ընկել:

1996 թվականի մայիսին Էվերեստից իջնելու ժամանակ «Լեռնային խենթություն» կոմերցիոն արշավախմբի 8 անդամները մահացան: Ողջ մնացին միայն Ֆոյսը եւ եւս մեկ լեռնագնաց կին՝ դանիացի Լենե Գամելգարդը: