Խորավա փողոցում դեռահասների սպանության գործի մասնակիցներից մեկը քահանայի որդի է: Այս մասին հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»՝ հղում անելով «Ռուսթավի-2» հեռուստաընկերությանը:

Հեռուստաընկերությունը բացառիկ նյութ է հեռարձակել. փակ դատաքննությունից վկաներից մեկի ցուցմունքները, որից պարզվում է, որ Խորավա փողոցի ծեծկռտուքի 23 մասնակիցներից մեկը Դավիդ Մենաբդեն է՝ քահանա Շիո Մենաբդեի որդին:

Մենաբդեն ծեծկռտուքի այն մասնակիցներից մեկն էր, որը հարվածել է 16-ամյա Դավիթ Սարալիձեին, որի արդյունքում նա եւ եւս մեկ պատանի՝ Լեւան Դադունաշվիլին, ստացված բազմաթիվ վերքերից մահացել էին:

Դատաքննության ժամանակ վկան (նրա անունը չի բացահայտվում) հայտարարում է, որ Մենաբդեն արծաթագույն առարկայով մի քանի անգամ հարվածել է Դավիդ Սարալիձեին: Դանակ էր դա, թե այլ ինքնաշեն զենք, հայտնի չէ:

Ցուցմունքում վկան պատմում է այն դրվագի մասին, երբ Սարալիձեին հերթով հարվածում են Միխայիլ Կալանդիան եւ Դավիդ Մենաբդեն:

Դատական հարցաքննության արձանագրությունից ներկայացված է հետեւյալ հատվածը.

Վկա. Ես չեմ տեսել ինչ կար Կալանդիայի ձեռքում: Ես արծաթագույն առարկա եմ տեսել Մենաբդեի ձեռքում, որովհետւ նա ինձ մոտ էր գտնվում:

Հարց. Երեւո՞ւմ էր արդյոք Մենաբդեի ձեռքում գտնվող առարկայի մյուս կողմը

Վկա.Ես տեսա բռնակը, մյուս կողմը չեմ տեսել:

Վկան նաեւ նշում է, որ Կալանդիան Սարալիձեի ձախ կողմին էր հարվածում:

Զազա Սարալիձեն «Ռուսթավի-2»-ին տված հարցազրույցում նշում է, որ այդ տեղեկությունը դեռ երեք ամիս առաջ էր ներկայացրել դատախազությանը, սակայն այնտեղ պահանջել են, որ նա ապացույցներ տրամադրի: Նույն պատճառով հրաժարվել էին Մենաբդեին ձերբակալել:

Սարալիձեն վստահ է, որ Մենաբդեն իր որդուն վնասվածք պատճառողներից մեկն է, սակայն չգիտի դանակով է դա արվել, թե այլ առարկայով:

Նա նաեւ հաստատում է, որ դեռահասը հոգեւորականի տղա է, սակայն հետաքննության ժամանակ նրան պաշտպանում էին բոլորովին այլ մարդիկ, որոնք կապ չունեին եկեղեցու հետ, ասում է սպանված դեռահասի հայրը:

Ցուցմունքներից պարզվում է, որ Մենաբդեն ծեծի ժամանակ նույնպես վիարվորվել է: Սակայն, թե ով է դա արել, պարզ չէ: Ավելին, ոչ ոք չի զբաղվել դրա հետաքննությամբ:

 «Այս դեռահասը գործում որպես վկա է ներգրավված: Անգամ նրա վնասվածքը ոչ ոք չի հետաքննել: Փորձաքննությունը կատարել են միայն 11 օր անց, երբ արդեն չէր կարելի հասկանալ, ինչով էին դրանք հասցվել: Ես չեմ կարող ասել, որ այդ տղային հոգեւորականներ են պաշտպանել: Պաշտպանը Սուբելիանին էր դատախազության համակարգի հետ միասին»,- ընդգծել է նա:

Նրա խոսքով, մարդասպանների պաշտպանությամբ զբաղվել է դատախազ Միրզա Սուբելիանին, որը կատարվածից մի քանի օր անց հրաժարական տվեց, սակայն ամբողությամբ վերահսկում էր քննությունը:

Խորավա փողոցվում դպրոցականների ծեծկռտուքը տեղի էր ունեցել 2017-ի դեկտեմբերի 1-ին: Կրկնակի դաժան սպանության մասին գործը միանգամից մեծ արձագանք ստացավ: Սպանության մեղադրանքով ձերբայալվել էին երկու 16-ամյա դեռահասներ: Ընդ որում նշվում էր, որ համարյա բոլոր վկաները հրաժարվում էին գործով ցուցմունք տալ՝ օգտագործելով լռություն պահպանելու իրենց իրավունքը: