Քվինսլենդի ճանապարհային երթեւեկության կառավարման աշխատակիցները տեսահսկման տեսախցիկի կադրերը ստուգելիս անսովոր կադր են հայտնաբերել, որն արվել է մի քանի օր առաջ ավտոմայրուղիներից մեկում, հաղորդում է «Մոյա պլանետան»։

Քվինսլենդի տրանսպորտի եւ հիմնական ճանապարհների դեպարտամենտը տեսախցիկին նայող հետաքրքրասեր թռչունի տեսանյութը տեղադրել է իր կյաքում եւ կատակել՝ վարորդներին զգուշացնելով ճանապարհներին փետրավոր ճանապարհորդների վտանգի մասին։ Սակայն ճանապարհային երթեւեկության կառավարման աշխատակիցները սխալ են թույլ տվել եւ թռչունին վարդագույն կակադու են կոչել, ինչին համացանցի զգոն օգտատերերը արձագանքել են եւ աշխատակիցներին ոչ կոմպետենտության մեջ են մեղադրել։

Ավելի ուշ քննարկումներին են միացել Ավստրալիայի տարածքում օրնիթոլոգիայով զբաղվող մասնագետները եւ խորհուրդ են տվել ճանապարհային երթեւեկության աշխատակիցներին առաջիկայում չամաչել եւ իրենց դիմել փետրավոր հանցագործների «ինքնությունը պարզելու համար»։